կարևոր
1620 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-01 15:26

Իսպանիան եւ Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը

Իսպանիան եւ Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը

Իսպանիան եւ Պորտուգալիան հուլիսի 1-ին բացում են իրենց ցամաքային սահմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել Էր մարտի կեսերից։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Հանդիսավոր արարողությանը, որն անցկացվելու է Իսպանիայի տարածքում գտնվող Բադախոսա ամրոցում, իսկ այնուհետեւ սահմանի մյուս կողմում՝ Էլվաշում, կմասնակցեն Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան, Պորտուգալիայի նախարարների կաբինետի ղեկավար Անտոնիու Կոշտան:

Ունկնդրելով երկու երկրների հիմնը Ալկասաբա ամրոցում, որն արաբների կողմից կառուցվել է 9-րդ դարում, որտեղ այժմ թանգարան Է գտնվում, երկու պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն ուղեւորվել են Էլվաշի դղյակ:

«Այս հանդիպումն ընդգծում Է իսպանա-պորտուգալական սերտ համագործակցությունը սահմանային հսկողության բնագավառում։ Երկու երկրները մեծ նշանակություն են տալիս այս համատեղ գործողությանը»,-հայտարարել են Իսպանիայի կառավարությունում։