կարևոր
1077 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-01 14:29

Ռուսաստանում այսօր ընտրական վերջին վճռորոշ օրն է

Ռուսաստանում այսօր ընտրական վերջին վճռորոշ օրն է

Ռուսաստանում այսօր ընտրական վերջին վճռորոշ օրն է: Սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն մեկնարկել է հունիսի 25-ից: Քվեարկությունը տեւում է 1 շաբաթ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան է քվեարկել: Նախօրեին նա բոլոր ռուսաստանցիներին կոչ էր արել մասնակցել քվեարկությանը՝ կերտելու այն երկիրը, որում ցանկանում են ապրել:

Ռուսաստանի Սահմանադրության մեջ այս փոփոխությունները թույլ կտան Պուտինին նորից առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում: Գործող Սահմանադրության համաձայն՝ նույն անձը չի կարող լինել Ռուսաստանի նախագահ 2 անգամ անընդմեջ: