24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հունիսի 12-ից այս կողմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չեն հրապարակվել քաղաքապետի նոր որոշումներ և կարգադրություններ։
Ըստ այդմ, կա՛մ Երևանի քաղաքապետը պարապության է մատնված, կա՛մ համապատասխան ստորաբաժանումը խախտում է Երևանի ՏԻՄ օրենքի 49-րդ հոդվածի երկրորդ մասը ըստ որի այդ ակտերը մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
Գուցե պատճառը այն է, որ պարգևավճարների տեսքով հետաքրքիր կարգադրությո՞ւն կա այդ շարքում։ Թե՞ պարզապես սա վերաբերմունք է օրենքի պահանջի և սեփական պարտականությունների նկատմամբ»,- գրել է Խաժակյանը։