կարևոր
729 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-01 13:41

Մայր բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին

Մայր բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին

2020 թվականի հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության ու Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները «Արփի լիճ» ազգային պարկի հարակից բուֆերային գոտում մայր բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին, հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

«Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատողների մասնագիտական կարծիքը, համաձայն որի թռչունը լիովին ապաքինվել է և անցել փետրավորման շրջանը, մասնագետների կողմից սև արագիլն օղակավորվել է և բաց թողնվել հենց այն վայրում, որտեղից հայտնաբերվել էր։

‼️Հիշեցնենք, որ կարմիրգրքյան թռչունը գտնվել էր 2019 թվականի աշնանը վերոնշյալ տարածքում՝ թևի վնասվածքով, որն անհապաղ տեղափոխվել էր Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի նպատակով»։