կարևոր
1862 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-01 13:21

Ճապոնիան չի բացառում արտակարգ դրության կրկնակի սահմանումը վարակվածների կտրուկ աճի դեպքում

Ճապոնիան չի բացառում արտակարգ դրության կրկնակի սահմանումը վարակվածների կտրուկ աճի դեպքում

Ճապոնիայի իշխանությունները հնարավոր են համարում երկրում արտակարգ դրության ռեժիմի կրկնակի սահմանումը կորոնավիրուսով ախտահարվածների քանակի կտրուկ աճի դեպքում: Հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի տարածքում ախտահարվածների ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, հասել է 19 481-ի:

Հունիսի 30-ին ամբողջ երկրում ախտահարման նոր դեպքերի աճը կազմել է 138. դա ամենամեծ ցուցանիշն է մայիսի 4-ից ի վեր: Մահացածների թիվը կազմում է 985: Երկրում առողջացել է շուրջ 17,2 հազար մարդ: 43 պացիենտ ծանր վիճակով գտնվում է ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում: