կարևոր
1367 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-01 12:25

Մոտ 100 փախստական է անհետացել է Վանա լճում

Մոտ 100 փախստական է անհետացել է Վանա լճում

Թուրքիան շարունակում է աչք փակել Կենտրոնական Ասիայի երկրներից փախստականների հոսքից՝ հատկապես Աֆղանստանից և Իրանից, սակայն արգելում է քրդերին այն հատել նույնիսկ առևտրային նպատակներով:

Ըստ Fırat գործակալության՝ թուրքական բանակը կրակում է բոլոր քրդերի վրա, որոնք փորձում են հատել սահմանը:

Ըստ կայքի՝ ձմռան ամիսներին 50 փախստականներ, որոնք փորձել են Իրանից տեղափոխվել Չալդըրանի նահանգ, ցրտահարվել են: Փախստականներով լցված միկրոավտոբուսի վթարի արդյունքում 17 մարդ է զոհվել, 50 մարդ էլ վիրավորվել:

Անցած 3 տարիների ընթացքում հարյուրավոր փախստականներ ցրտահարվել կամ մահացել են Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում: Հունիսի 28-ին, Վանի նահանգի Մուրադիե քաղաքում (պտմ. Բերկրի), փախստականներից մեկը մահացել է, 41-ը վիրավորվել վթարի հետևանքով։

Կան փաստեր, որ մոտ 100 փախստական անհետացել է Վանա լճում նավի հեղեղման հետևանքով: Ըստ երևույթին, նավակը խորտակվել է Ալթընշաչում (պտմ Գանձակ): Անհետ կորած փախստականների որոնումները շարունակվում են: