կարևոր
1134 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-01 11:33

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

Հուլիսի 1-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 931, ապաքինվել` 794 մարդ:

Կարանտինային ռեժիմում է 3080, հատուկ վերահսկողության ներքո` 242 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ: