24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։
Հարցին ի պատասխան՝ արդյոք Մոսկվայից վերադառնալուց հետո նախարարը հետազոտվել է, այս մասին ասել է նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ և ՊՇՌ մեթոդներով։ Թեստերի արդյունքները բացասական են, և նախարարը շարունակում է լիարժեքորեն կատարել ծառայողական պարտականությունները»,- նշել է Ստեփանյանը։
Հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացել է 75 հոգուց բաղկացած զորախմբով` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։