258 դիտում, 2020.07.01 09:32

«Ուրախ եմ, որ Հռոմում եմ մնալու». Հենրիխ Մխիթարյան

«Ուրախ եմ, որ Հռոմում եմ մնալու». Հենրիխ Մխիթարյան

Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հունիսի 30-ը։

Կողմերը նաեւ նախնական համաձայնություն ունեն մրցաշրջանի ավարտից հետո վարձակալության պայմանագիրը երկարաձգել մեկ տարով։ Այս մասին հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

«Շատ երջանիկ եմ, վերջապես կարողացանք համաձայնության գալ: Ուրախ եմ, որ Հռոմում եմ մնալու, քանի որ նվաճումների եմ ցանկանում հասնել ակումբի հետ»,- ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։

կիսվել նյութով -