27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հունիսի 30-ը։
Կողմերը նաեւ նախնական համաձայնություն ունեն մրցաշրջանի ավարտից հետո վարձակալության պայմանագիրը երկարաձգել մեկ տարով։ Այս մասին հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
«Շատ երջանիկ եմ, վերջապես կարողացանք համաձայնության գալ: Ուրախ եմ, որ Հռոմում եմ մնալու, քանի որ նվաճումների եմ ցանկանում հասնել ակումբի հետ»,- ասել է Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։