05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Սիրիայում հուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մայրաքաղաք Դամասկոսի շրջանից իր թեկնածությունն է առաջադրել այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։ Պատգամավորը հայտնել է, որ ընտրապայքարին կմասնակցի «Րայեդ աշ-Շամ» (Շամի դրոշը) եռանդամ խմբակով։
Խմբակի մյուս անդամներ են՝ դոկտոր Խալիլ Ժըրժի Թաամեն և Մոհամմետ Նահեր ալ-Պուսթանին։
Նորա Արիսյանը Սիրիայի խորհրդարանի Արտաքին հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովների անդամ է, նա նաև Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է։
Սիրիայում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվել էին և նշանակվել հուլիսի 19-ին։