202 դիտում, 2020.06.30 23:05

45-ամյա բնակչին «Մերսեդեսով» բերման են ենթարկել. մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Միրաքյան փողոցի 45-ամյա մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պահում եւ օգտագործում:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունիսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, կասկածվողը Հասրաթյան փողոցից, իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Մեքենայի սրահից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով դեղնականաչավուն բուսական զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն եւ իր օգտագործման համար է:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

կիսվել նյութով -