252 դիտում, 2020.06.30 22:50

Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 27, մահվան 1 նոր դեպք

Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 27, մահվան 1 նոր դեպք

Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, եւս 32 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասված է մարզպետի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25 542-ի: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 590-ի:  

կիսվել նյութով -