25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Հունիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, եւս 32 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասված է մարզպետի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25 542-ի: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 590-ի: