184 դիտում, 2020.06.30 22:27

2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանն ստուգելու նպատակով հունիսի 29-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի հանգույցներ: Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և, համաձայն մարտական հաշվարկի, տվել հանձնարարականներ:

կիսվել նյութով -