190 դիտում, 2020.06.30 23:52

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով։

Երևանում հուլիսի 1-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +26, երեկոյան՝ +24 աստիճան տաքություն։

կիսվել նյութով -