408 դիտում, 2020.06.30 22:00

Երևանի բարձրահարկ շենքերից մեկի մուտքում և բակում հայտնաբերվել են արնանման հետքեր. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Երևանի բարձրահարկ շենքերից մեկի մուտքում և բակում հայտնաբերվել են արնանման հետքեր. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Հունիսի 30-ին, ժամը 15:30-ի սահմաններում Երևանի 1-03 շատպօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Անդրանիկի 149 շենքի բնակարաններից մեկը, որտեղ գլխի մասում ստացած վնասվածքներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում և բակում հայտնաբերել են արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հնչել է նաև 3 կրակոց և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տեղեկության իսկությունը և դեպքի վայրում փնտրում են պարկուճ կամ գնդակ: 

կիսվել նյութով -