326 դիտում, 2020.06.30 21:40

«Չեմ ստորագրելու»՝ չի նշանակում «ՍԴ չեմ ուղարկելու». Ռուբեն Մելիքյան

«Չեմ ստորագրելու»՝ չի նշանակում «ՍԴ չեմ ուղարկելու». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, որ ինքը տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1) «Չեմ ստորագրելու»՝ չի նշանակում «ՍԴ չեմ ուղարկելու»։

2) Եթե անգամ ասի «Չեմ ստորագրելու, ոչ էլ ՍԴ եմ ուղարկելու», միևնույն է՝ 21 օր ժամանակ ունի դիրքորոշումը փոխելու համար։

3) Այդ 21 օրը նախագահի «անձեռնմխելի» սահմանադրական ժամկետն է - «տապալողները» պետք է սպասեն, և միայն 21 օր հետո է, որ ԱԺ նախագահը լիազորվելու է ստորագրել։

4) Քանի որ ենթադրյալ սպասողները «տապալողներն» են, ԱԺ նախագահին ստիպելու են (կամ էլ նա «ինքնաստիպվելու է) էսօր-վաղը ստորագրի։

5) «Մի էպիզոդ ավել, մի էպիզոդ պակաս - ինչ տարբերություն»,- կասեք դուք։ Ես էլ կասեմ՝ 10 տարվա ու 15 տարվա միջև տարբերությունը ամենևին փոքր չէ։

6) Խե՜ղճ Յորիկ»։

կիսվել նյութով -