366 դիտում, 2020.06.30 17:32

Մոլդովայում հայտնաբերել են ուղղաթիռների արտադրության գաղտնի արտադրամաս

Մոլդովայում հայտնաբերել են ուղղաթիռների արտադրության գաղտնի արտադրամաս

 Մոլդովայում հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել Է անօրինականորեն աշխատող մինի-գործարան, որն ուղղաթիռներ Է թողարկում անօրինական մատակարարումների համար: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել Է Մոլդովայի Գլխավոր դատախազությունը. գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Դնեստրի ափի Անվտանգության գոտում, Քիշնեւից 50 կիլոմետր հեռավորությամբ, գործել Է ուղղաթիռների ընդհատակյա գործարան: Այնտեղ անցկացվել Է ուղղաթիռների հավաքում, որոնք Կա-26-ի վերափոխակված տարբերակն են: Ուղղաթիռներն անօրինական ճանապարհով արտահանվել են ԱՊՀ-ի երկրների շուկա: Ուղղաթիռների արտադրության մեջ աշխատողների մեջ մասը Մերձդնեստրի բնակիչներ են»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Խուզարկությունների ընթացքում գտել են պատրաստության տարբեր փուլերում գտնվող ավելի քան 10 ուղղաթիռ:

«Դրանք չեն ունեցել ծագման փաստաթղթեր, ընդ որում մի մասն ակնհայտ ձեռքի արտադրության Է»,-ճշտել են գերատեսչությունում: Հարուցվել Է քրեական գործ թռչող ապարատների մաքսանենգության պատրաստման մասին. այդ հոդվածով պատիժը նախատեսում Է մինչեւ տասը տարվա ազատազրկում:

կիսվել նյութով -