178 դիտում, 2020.06.30 17:03

Լոմբարդիան մնացել Է Իտալիայի միակ մարզը, որտեղ հարկավոր Է դիմակ կրել

Լոմբարդիան մնացել Է Իտալիայի միակ մարզը, որտեղ հարկավոր Է դիմակ կրել

Լոմբարդիան Իտալիայի միակ մարզն Է մնում, որտեղ COVID-19-ի համավարակի պատճառով բժշկական դիմակներ կրելը բաց տարածությունում պարտադիր Է քաղաքացիների համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Կարգադրությունը եւս երկու շաբաթ ժամկետով երկարացնում Է անհատական պաշտպանության այս միջոցի օգտագործումը հյուսիսիտալական այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների կողմից. այն ստորագրել Է նախագահ Ատիլիո Ֆոնտանան: Բացառություն Է արվել միայն այն քաղաքացիների համար, որոնք ակտիվորեն զբաղվում են սպորտով, ամենից առաջ՝ վազքով եւ մարզական քայլքով՝ բացօթյա:

«Այժմ շոգ Է, շատ շոգ, բայց, վարակաբանների կարծիքով, դեռեւս անհրաժեշտ Է պահպանել զգուշությունը, որպեսզի կանխվի վարակը, եւ, ամենից առաջ, օգտագործել դիմակներ: Չնայած այն բանին, որ դա տհաճ Է, հատկապես հուլիսյան շոգին, ես կարծում եմ, որ անհրաժեշտ Է դիմակ կրելը շարունակել մինչեւ հուլիսի 1-ը: Ինչպես տեսնում եք, ես նույնպես կրում եմ այն. գնում եմ զոհողության»,-նախօրյակին Facebook-ում գրել Է մարզի ղեկավարը, որտեղ գտնվում Էին վարակի ամենախոշոր օջախները Ապենիններում: Պաշտոնական տվյալների համաձայն, Լոմբարդիայում գրանցվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի մոտավորապես 40 տոկոսը եւ մահվան դեպքերի գրեթե 48 տոկոսը (16 հազար 640)։

կիսվել նյութով -