866 դիտում, 2020.06.30 16:47

Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում.Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում.Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը նա գրել է ֆեյսբուքյան իր էջում` կից տեղադրելով այն տեսանյութը, որտեղ ինքը` Ծառուկյանը, լրագրողներին հավաստիացնում է, որ «լավ մարդկանց կորոնավիրուսը չի կպնում»։

«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,–գրել է նա տեսանյութին կից։

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է լուրը և ասել, որ Ծառուկյանի վիճակը լավ է, հոսպիտալացման կարիք այս պահին չունի։ Թեթև ջերմում է, ինքնամեկուսացել է իր տանը։

 

կիսվել նյութով -