216 դիտում, 2020.06.30 17:18

Հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 30-ին՝ ժամը 13:32-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է բնակելի տուն։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Այրվել է տան տանիքի մոտ 8 քառակուսի մետր տարածք: Հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում են: 

կիսվել նյութով -