Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 30-ին՝ ժամը 13:32-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է բնակելի տուն։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Այրվել է տան տանիքի մոտ 8 քառակուսի մետր տարածք: Հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում են: