278 դիտում, 2020.06.30 16:33

Մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսը

Մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսը: Այս մասի «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ»,- գրել է Նաղդալյանը:

Հունիսի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

կիսվել նյութով -