216 դիտում, 2020.06.30 16:20

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը

ՀՅԴ-ն չի կարող կողմ քվեարկել անցած տարվա պետական բյուջեի կատարողականի օգտին, որը ներկայացված է օրենքի որոշ խախտումներով: Այս մասին այսօր ասել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ՝ ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը:

Ա. Մոսիյանը նշել է, որ 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետովության վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ են եղել՝ և ոլորտային հանձնաժողովներում, և խմբակցություններում: Այդ ընթացքում պարզաբանումներ են տրվել հետաքրքրող շատ հարցերի: Ըստ Ա. Մոսիյանի՝ ընդհանրության մեջ 2019-ի պետբյուջեի հիմնական ծրագրերը կատարվել են: Մասնավորապես՝ 258 ծրագրերից՝ չի կատարվել մոտ 8-ը, 9-ը կատարվել է 50 տոկոսով, մյուսները՝ 95- 100 տոսկոսով: ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով, անցած տարի պետբյուջեի պլանավորված՝ 1,1 միլիարդ դրամ հավելուրդի փոխարեն, կառավարության հաջողվել է ապահովել 6,1 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ գերակատարվել են տնտեսության աճն ու բյուջեի եկամտային հատվածը: Այդուհանդերձ, պետբյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացվել է բյուջետային համակարգի մասին օրենքի մի շարք հոդվածների խախտումներով են կամ ոչ լիարժեք պահպանվել օրենքի պահանջները:

«Խոսքը վերաբերում է մասնավորապես՝ բյուջետային երաշխիքներին, հավելուրդ- պակասուրդին, արտաքին պարտքին: Հաշվի առնելով, ընդհանուր առմամբ անցած տարվա պետբյուջեի կատարողականի դրական կողմերը, ՀՅԴ մոտեցումը նույնպես դրական է, սակայնմեր խմբակցությունը չի կարող քվեարկել մի բան օգտին որտեղ օրենքի պահանջները կամ անտեսված են, կամ՝ լրիվությամբ չեն կատարվել: Ուստի ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու պետբյուջեի կատարողականին»,-մանրամասնել է Ա. Մոսիյանը:

կիսվել նյութով -