244 դիտում, 2020.06.30 15:45

Անիտա Ցոյի թեստի պատասխանը դրական է

Անիտա Ցոյի թեստի պատասխանը դրական է

Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այժմ նա հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնել է երգչուհու մամուլի քարտուղար Աննա Կրուժելը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա տեղեկացրել է, որ վարակման առաջին իսկ օրից Անիտա Ցոյը ինքնամեկուսացվել է և պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Դժվար է ասել, թե նա որտեղ և ինչ հանգամանքներում է վարակվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  10 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 500 հազարից:

Հայաստանում հունիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած:

կիսվել նյութով -