կարևոր
1958 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-30 15:39

Պակիստանը խախտել Է Քաշմիրում հրադադարի շուրջը Հնդկաստանի հետ համաձայնագիրը

Պակիստանը խախտել Է Քաշմիրում հրադադարի շուրջը Հնդկաստանի հետ համաձայնագիրը

 Պակիստանցի զինծառայողները հունիսի 30-ին խախտել են Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը եւ գնդակոծման են ենթարկել հնդկական զորքերի դիրքերը վերահսկողության գծի Նաուգանի շրջանում: Այդ մասին հաղորդել Է PTI գործակալությունը:

«Երեքշաբթի օրվա առավոտյան հնդկական բանակի առաջավոր դիրքերը չհրահրված գնդակոծման են ենթարկվել Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող կողմից: Կրակ Է արձակվել ականանետներով եւ հրազենով»,- հայտարարել են Հնդկաստանի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության ներկայացուցիչները: Հնդկական կողմից բացվել Է պատասխան կրակ:

Երկուստեք կորուստների մասին հաղորդումներ չեն ստացվել: Այս տարի պակիստանյան բանակը Քաշմիրում հրադադարի ռեժիմը խախտել Է ավելի քան 1400 անգամ: 2019 թվականին այդ միջադեպերի թիվը հասել Է 3 168-ի: