278 դիտում, 2020.06.30 15:30

Երկրաշարժ Ճամբարակ քաղաքից13 կմ հարավ-արևմուտք

Երկրաշարժ Ճամբարակ քաղաքից13 կմ հարավ-արևմուտք

Հունիսի 30-ին տեղական ժամանակով ժամը 14:33-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.55⁰ և արևելյան երկայնության 45.20⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

կիսվել նյութով -