468 դիտում, 2020.06.30 14:52

Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը հետաձգվեց

Սահմանադրական կարգի տապալման գործով նիստը հետաձգվեց

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է.

«Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ․ նիստը հետաձգվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։ Նշենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։ Բացի այդ, պարզվեց, որ դատական նիստերի դահլիճը նիստից առաջ չի ախտահանվել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 13։00-ին»։