կարևոր
488 դիտում, 9 ամիս առաջ --> 2020-06-30 14:38

Հարավային Կորեայում սկսել են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստավորումը

Հարավային Կորեայում սկսել են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստավորումը

Հարավային Կորեան սկսել Է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության թեստերի անցկացումը՝ նպատակ ունենալով գնահատել երկրում վարակի տարածման իրական մասշտաբները եւ այն մարդկանց բաժինը, որոնք իմունիտետ ունեն COVID-19-ի նկատմամբ: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հակահամաճարակային միջոցառումների կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալ Կվոն Չժուն Ուկային, հաղորդում է РИА Новости-ն։

«Շիճուկաբանական հետազոտությունները կատարվում են 3055 մարդկանց արյան նմուշների վրա՝ իմանալու համար, թե քանի մարդ իմունիտետ ունի նոր կորոնավիրուսի նկատմամբ»,-գործակալությունը մեջբերում Է պաշտոնյայի խոսքը:

Նա նաեւ ընդգծել Է, որ հակամարմինների հետազոտություններն անցկացվելու են երկու ամիսը մեկ անգամ՝ մինչեւ այս տարվա վերջը, որից հետո արդյունքները կընդհանրացվեն եւ կհրապարակվեն փորձագետների կողմից ստուգվելուց հետո: Հունիսի 30-ին Հարավային Կորեան մեկ օրում գրանցել Է COVID-19-ի 43 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվg աճել Է մինչեւ 12 հազար 800, ապաքինվել Է 11 հազար 537-ը: Մահացածների թիվը կազմում Է 282 մարդ: Ընդամենը Հարավային Կորեան կորոնավիրուսով վարակվածությունն ստուգել Է արդեն գրեթե 1,27 միլիոն մարդու մոտ,