246 դիտում, 2020.06.30 16:55

Իսրայելը կշարունակի Սիրիայում գործել Իրանի դեմ. Նաթանյահու

Իսրայելը կշարունակի Սիրիայում գործել Իրանի դեմ. Նաթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանին մեղադրել Է միջուկային զենքի գաղտնի մշակումները շարունակելու մեջ եւ հայտարարել Է, որ Իսրայելը կշարունակի ուժային գործողություններն իսլամական հանրապետության դեմ, որպեսզի թույլ չտա նրա ռազմական ամրապնդումը Սիրիայում: Այս մասին վարչապետը ասել է Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հետ հունիսի 30-ին Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպումից առաջ, հաղորդում է РИА Новости-ն։

«Մենք լի ենք վճռականությամբ, եւ Իսրայելը թույլ չի տա Իրանին ռազմական առումով ամրապնդվել Սիրիայում: Մենք ուժային ռազմական գործողություններ կձեռնարկենք Իրանի դեմ Սիրիայում եւ մյուս վայրերում՝ ըստ անհրաժեշտության: Իսրայելը կշարունակի իրականացնել այդ գործողությունները, որոնք անհրաժեշտ են Իրանի կողմից Սիրիայում Իսրայելի դեմ եւս մեկ ահաբեկչական եւ ռազմական ճակատ ստեղծելու նախազգուշացման համար»,-հայտարարել Է վարչապետը։

Վարչապետը նաեւ Իրանին մեղադրել Է Մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչությանը հովանավորելու եւ միջուկային զենքի գաղտնի մշակումները շարունակելու մեջ, պաշտպանել Է ԱՄՆ-ի վարած ճնշման քաղաքականությունն իսլամական հանրապետության նկատմամբ։

կիսվել նյութով -