կարևոր
1231 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-30 13:00

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Չնայած ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներին՝ 2020 թվականի հունիսին Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:

2020 թվականի հունիսի 29-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիսն Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 39 միլիոն 310 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 143 միլիոն 779 հազար խորանարդ մետր ջուր: