կարևոր
1433 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-30 12:25

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել` տարիներ առաջ կնոջն իրեն օգնական նշանակելու ու գրեթե 4 տարի չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից մոտ մեկ միլիոն եվրո աշխատավարձ տալու համար:

Քաղաքական գործիչն առնվազն երկու տարի կանցկացնի բանտում:

Բացի այդ, Ֆիյոնին արգելվել է առաջիկա 10 տարիներին մասնակցել ընտրությունների: Ֆիյոնի կինը՝ Պենելոպան, որը եւս նույնքան տուգանք պետք է վճարի, դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման: Նրանց փաստաբանները ասել են, որ բողոքարկելու են վճիռը: