156 դիտում, 2020.06.30 23:43

Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենք Է ընդունվել Պեկինում

Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենք Է ընդունվել Պեկինում

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԿ ՄԿ) հունիսի 30-ին ընդունել է օրենք Հոնկոնգի ազգային անվտանգության մասին: Այս մասին հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով South China Morning Post հոնկոնգյան հրատարակությանը:

Օրենքը միաձայն ընդունվել է ԺՆՀԿ ՄԿ-ի 162 անդամների կողմից: Օրինագծի քննարկումը, որը ԺՆՀԿ-ի նստաշրջանի կողմից ներկայացվել Է մայիսին, կոմիտեի կողմից սկսվել Է հունիսի 28-ին:

Աղբյուրների տեղեկատվության համաձայն, օրենքը հրապարակվելու է հունիսի 30-ին՝ «Սինհուա» գործակալության կողմից եւ ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ին։

կիսվել նյութով -