188 դիտում, 2020.06.29 23:15

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում կայացել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում կայացել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Երկրորդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը հունիսի 26-ին այցելել է մարտական  դիրքեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին և առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Զորամիավորման հրամանատարը զրուցել է զինծառայողների հետ, տվել համապատասխան հրահանգներ:

Հաստիքային զենքի կիրառման ունակությունների կատարելագործման և կրակի վարման հմտությունների ամրապնդման նպատակով հունիսի 26-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգա­րանում զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ,  հանձնել կրակային պատրաստության ստուգարքներ։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարած հանձնաժողովը հունիսի 23-ից 26-ը ստուգումներ է անցկացրել ՊՆ ռազմական ոստիկանությունում, Վ.Սարգսյանի անվան ռազմական ու մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում:

Ստուգվել և գնահատվել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպման և ղեկավարման, զինծառայողների անվտանգության ապահովման, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

կիսվել նյութով -