206 դիտում, 2020.06.29 23:55

Ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +33, երեկոյան՝ +28 աստիճան ջերմություն։

կիսվել նյութով -