196 դիտում, 2020.06.29 22:45

Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 38 990 ստուգում

Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 38 990 ստուգում

 Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով հունիսի 28-ի դրությամբ իրականացվել է 38 990 ստուգում,  որից միայն 292-ը՝  նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

կիսվել նյութով -