Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով հունիսի 28-ի դրությամբ իրականացվել է 38 990 ստուգում, որից միայն 292-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։