244 դիտում, 2020.06.29 22:37

Ռազմական համալսարանի լսարաններից մեկը կկրի փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անունը

Ռազմական համալսարանի լսարաններից մեկը կկրի փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անունը

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մասնագիտական լսարանը հունիսի 29-ին անվանակոչվել է 2020թ. մայիսին ողբերգական վթարի հետևանքով զոհված կրթօջախի ավագ դասախոս, ազատամարտիկ, փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի անվամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անվանակոչման արարողությանը մասնակցող ազատամարտիկները, ռազմական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու կուրսանտները վերհիշել և արժևորել են ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից հայրենիքի պաշտպանությանն անդամագրված վաստակաշատ դասախոսի անցած ուղին։

Լսարանի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են փոխգնդապետ Հովիկ Քոսակյանի զավակները։

կիսվել նյութով -