474 դիտում, 2020.06.29 22:30

Մենք հականիկոլ խմբավորում չենք․ Իշխան Սաղաթելյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մենք հականիկոլ խմբավորում չենք, բայց հայհոյանքներին կառուցողական քննադատությամբ պատասխանել հնարավոր չէ: Այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով կարծիքին, թե ՀՅԴ-ի պահվածքը կառուցողական ընդդիմություն չէ։

«Մենք չենք քարկոծում իշխանություններին, քննադատում ենք, մեկ ու կես տարի այլընտրանք և առաջարկություններ ենք ներակայացրել, որոնց իշխանությունները պատասխանել են հայհոյանքներով»,-ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը վստահեցրեց, որ երկրի ներքին կայունությունը իրենց համար խիստ կարևոր է և երբեք չեն անի այնպիսի բան, որը կտանի քաղաքացիական պատերազմի։

«Բայց գործող իշխանությունը պետք է նկատի ունենա, որ չպետք է շարունակ վախեցնի իր ընդդիմախոսներին։ Եվ սա չի նշանակում, որ զերծ ենք մնալու փողոցային պայքարից»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․