17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան 6,4 հազար զինվորական ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ օրում ապաքինվել է 43 հոգի։
«Անցած օրվա ընթացքում բուժումն անցնելուց հետո Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում ապաքինվել է 43 զինծառայող։ ՌԴ Զինված ուժերում ապաքինվածների ընդհանուր թիվն ավելացել է մինչև 6403 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Նշվում է նաև, որ քաղաքացիական անձնակազմի շրջանում բուժվածների ընդհանուր թիվը հասել է 715-ի։
Հունիսի 29-ի դրությամբ զինվորական կառավարման մարմիններում, միավորումներում, զորամիավորումներում, զորամասերում 1355 զինծառայողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բուհերի կուրսանտների և ունկնդիրների շրջանում հիվանդացել է 200 զինվորական։