536 դիտում, 2020.06.29 23:27

Հնդկաստանում արգելել են Tiktok-ն ու WeChat-ը

Հնդկաստանում արգելել են Tiktok-ն ու WeChat-ը

Հնդկաստանի իշխանություններն արգելել են 59 հավելված, այդ թվում՝ չինական Tik Tok սոցիալական ցանցը, UC բրաուզերը, WeChat մեսենջերը։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցուցակում տեղ են գտել Հնդկաստանի ինքնիշխանությանն ու ամբողջության, պետության անվտանգությանն ու հասարակական կարգին վնաս հասցնող հավելվածները։

Հավելվածները, որոնք հիմնականում մշակվել են Չինաստանում, կարգելափակվեն ինչպես բջջային, այնպես էլ այլ սարքերում: