810 դիտում, 2020.06.29 22:01

Երբ 9 տարվա անբիծ կենսագրություն ունեինք, ինչո՞ւ չընտրեցիք ազգային, հեղափոխական, ընկերվարական կուսակցությանը․ Իշխան Սաղաթելյան

րբ շինծու մեղադրանքներով փակվել էինք 1994 թ-ին և դուրս եկանք 1999 թ-ին, անբիծ կենսագրություն ունեինք 9 տարվա, որի 5 տարին Արցախյան ազատամարտին մասնակցություն ունեինք և մասնակցեցինք ընտրություններին, ինչպե՞ս պատահեց, որ չընտրեցիք ազգային, հեղափոխական, ընկերվարական կուսակացությանը և հաճախ տեղիք տվեցիք այլ հարցերի և քվեարկեցիք տարբեր օլիգարխների օգտին: Այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչպես պատահեց, որ 130 տարվա փառահեղ ճանապարհ անցած կուսակցությունը զիջեց «օլիգարխի կուսակցությանը»։

«Մենք այդտեղ մեղք չունենք․ որևէ դաշնակցական օլիգարխի չի քվեարկել, որ որևէ օլիգարխի Դաշնակցությունը ասպարեզ չի բերել։ Այստեղ մեր մեղքի բաժինն այնքանով է, որ դրա դիմացը չենք կարողացել առնել»,-ասաց նա։

Արդյո՞ք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը համաձայն է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համատարած ընտրակաշառք են բաժանել՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ վերջին 3 խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն հստակ հայտարարել է, որ եղել է ընտրակաշառք և դա դերակատարություն ունեցել է։

Այդ դեպքում ինչպե՞ս են համագործակցում այդ ուժերի հետ՝ հարցին, Սաղաթելյանը պատասխանեց․ «Ընտրակաշառք մեկ կամ երկու ուժ չի բաժանել, շատերն են բաժանել,  բայց ընտրությունների արդյունքները չեն վիճակվել։ Մեր համագործակցությունը եղել էօրակարգի շուրջ և օգտակար է եղել ժողովրդի համար։ Կարո՞ղ էր ավելի լավ լիներ, իհարկե կարող էր և ափսոսում ենք այդ կորցրած տարիների համար»։

Մանրամասն՝ տեսանյութում․