280 դիտում, 2020.06.29 21:38

Սաուդյան Արաբիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ռեկորդային թիվ

Սաուդյան Արաբիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ռեկորդային թիվ

Մեկ օրում Սաուդյան Արաբիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ: Դեպքերի քանակը մեկ օրումավելացել է գրեթե 4 հազարով: Այս մասին հունիսի 29-ին «Թվիթեր»-ում հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի առողջապահության  նախարարությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3943 դեպք: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 186 436-ի: Կորոնավիրուսի տարածումից ի վեր մահացել է 1599 մարդ:  Մեկ օրում առողջացել է 2363 պացիենտ: Ընդհանուր առմամբ առողջացել է 128 հազար մարդ»,-ասվում է հաղորդագրությունում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  10 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 500 հազարից:

Հայաստանում հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած: 

կիսվել նյութով -