կարևոր
1488 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-29 20:37

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսի տարածման հետևանքով երկու երկրներում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն ու դրա մեղմմանն ուղղված միջոցառումները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են նաև Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ սույն թվականի հունիսի 23-ին կայացած հանդիպման շրջանակներում քննարկված երկկողմ օրակարգի արդիական հարցերին: