814 դիտում, 2020.06.29 19:54

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունները հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն՝ պահանջելով քրեական գործ հարուցել

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունները հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն՝ պահանջելով քրեական գործ հարուցել

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Այս մասին հայտնում է Արսեն Բաբայանը:

Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։

Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ։