236 դիտում, 2020.06.29 20:02

ՄԱԿ-ում տարածվել է Ժնևի կոնվենցիաների արձանագրությունների կատարման վերաբերյալ Արցախի զեկույցը

ՄԱԿ-ում տարածվել է Ժնևի կոնվենցիաների արձանագրությունների  կատարման վերաբերյալ Արցախի զեկույցը

 Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության զեկույցը (https://undocs.org/ru/A/74/871)՝ զինված հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին 1949 թ. Ժնևի կոնվենցիաներին կից լրացուցիչ արձանագրությունների դրույթների կատարման վերաբերյալ։ Զեկույցը նաև փոխանցվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զեկույցը ներառում է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության ազգային օրենսդրության մեջ 1949 թ. Ժնևի չորս կոնվենցիաների և լրացուցիչ արձանագրությունների (1977 թ.) դրույթներն ընդգրկելու, ինչպես նաև տեղեկատվություն՝ զինծառայողների շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի մասին իրազեկվածության բարձրացման վերաբերյալ՝ պատերազմական իրավիճակում զինված ուժերի վարքականոնները միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով:

Արցախի Հանրապետությունը միացել է վերը նշված կոնվենցիաներին   և արձանագրություններին 1993 թվականին՝ հանրապետության օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի որոշման հիման վրա:

կիսվել նյութով -