Խճճված իրավիճակ Սահմանադրական դատարանում ու դրա շուրջը: Այսպես ենք սկսել այս աշխատանքային շաբաթը: Սրանից մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 22-ին խորհրդարանն արագացված կարգով ընդունել էր Սահմանադրական փոփոխությունների ու Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխման աղմկահարույց օրինագծերը:
Դրանից հետո գործադիր ու օրենսդիր իշխանությունների ղեկավարները հայտարարել էին, թե Հրայր Թովմասյանն այլեւս Սահմանադրական դատարանը չի ղեկավարում, իսկ 3 այլ դատավորներ էլ այլեւս ՍԴ դատավոր չեն: Նշվել էր, որ բարձր դատարանում այժմ, ժամանակավորապես, նախագահում է մնացած դատավորներից ամենա-տարեցը:
Սակայն պարզվել է, որ այդպես չէ, ու այս ամբողջ գործընթացի հեղինակները հաշվի չեն առել, կամ աչքաթող են արել որոշ հարցեր, մասնավորապես՝ հենց Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի որոշ հոդվածներ: Այս ամենն էլ ավելի է խճճել իրավիճակը:
Դրանից զատ՝ առջեւում նաեւ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումներն այս դատարանից հետ վերցնելու հարցի քննարկումն է առկախված այդ հաստատությունում:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։