կարևոր
726 դիտում, 11 ամիս առաջ - 2020-06-29 17:11

Ի՞նչ դիտել այսօր․ «Երկիր մեդիան» առաջարկում է լավագույն ֆիլմերի ընտրանին․ «Պատահական լրտես»

 «Երկիր մեդիան» այսօր՝ հունիսի 29-ին, առաջարկում է դիտել «Պատահական լրտես» (Случайный шпион)  ֆիլմը։

Այն նկարահանվել է 2000 թվականին: Ֆիլմի գլխավոր դերում ՝ Ջեքի Չան։ 

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Սեուլում, Հոնկոնգում, Ստամբուլում եւ Կապադովկիայում։

Ֆիլմը՝ Ուորբ Բաքի մասին է, ով երազում է դառնալ հատուկ գործակալ։  Նա  մշտապես բախվում է իր հոր անցյալի մասին կասկածելի փաստերի հետ:  Բաքին մեկնում է Թուրքիա, իսկ հետո Կորեա, որտեղ պետք է հանդիպի իր հոր հետ։ Ֆիլմի հերոսն անգամ չի էլ պատկերացնում, որ  հայրը՝  հյուսիսկորեացի լրտես է։ Նա ներքաշվում է մի գործի մեջ, որը կապված է թոքերի քաղցկեղ առաջացնող վիրուսի գողության հետ։ Բաքը պետք է ամեն գնով պայքարի, որպեսզի  այդ վիրուսը չհայտնվի մարդկանց ձեռքերում։ 

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։