կարևոր
1922 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-29 16:51

ԲՀԿ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հրապարակել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հրապարակել է իր կորոնավիրուսի թեստի պատասխանը։

«Կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը՝ բացասական է:

Իմ մտահոգությունն եմ հայտնում բոլոր այն անձանց տածած չարության և ատելության համար, ովքեր իմ գործընկերմերի հիվանդության առթիվ արտահայտել են ուրախության, հիացմունքի էմոցիաներ կամ օգտագործում են առիթը քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար։ Մեծ ամոթ է ՀՀ քաղաքացու նման վերաբերմունքը հայրենակցի հանդեպ։ Պահպանեք մարդկային որակները անկախ քաղաքական իրավիճակից և հայացքներից։

Իմ երախտիքի խոսքն եմ հայտնում այս ընթացքում իմ առողջության համար անհանգստություն արտահայտած բոլոր անձանց։

Առողջ եղեք հարգելի համաքաղաքացիներ»,- գրել է նա։